Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը 2026 թվականի հունիսի 8-ին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրված նիստում ներկայացրել է Հանձնաժողովի 2025 թվականի տարեկան հաղորդումը՝ ամփոփելով Հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունները, գրանցված արդյունքները, վիճակագրական ցուցանիշները և ոլորտային մարտահրավերները:
Հաշվետու տարում Հանձնաժողովի աշխատանքները կենտրոնացված են եղել հանրային ծառայության բարեվարքության համակարգի ամրապնդման, հայտարարագրման գործընթացի արդյունավետ կազմակերպման, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության ապահովման և հակակոռուպցիոն կրթության խթանման վրա: 2025 թվականը հիմնականում ուղղված է եղել նախորդ տարիներին ընդունված օրենսդրական փոփոխությունների կիրարկմանը և գործող ինստիտուտների կատարելագործմանը…
Մանրամասները տեսանյութում՝


