Մարիամ Գալստյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական չորրորդ ֆորում»-ին

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը 2025 թվականի սեպտեմբերի 23-ին մասնակցել է ամենամյա «Ժողովրդավարության հայկական ֆորումին», որը միավորել է պետական մարմինների, դիվանագիտական կորպուսի, քաղաքացիական հասարակության, մեդիա և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին՝ քննարկելու Հայաստանում ժողովրդավարության առջև ծառացած մարտահրավերները, ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների ընթացքը:

Ֆորումի ընթացքում Մ. Գալստյանը որպես բանախոս հանդես է եկել «Կուսակցությունների ֆինանսավորումն ու հիբրիդային վտանգներ ընտրությունների նախաշեմին» խորագրով պանելային քննարկմանը, որի ընթացքում ներկայացրել է կուսակցությունների ֆինանսական վերահսկողության գործիքակազմերը, կուսակցություններին տրվող նվիրատվությունների կառավարման և հաշվետվության մեխանիզմները:

Իր խոսքում Մարիամ Գալստյանը անդրադարձել է նաև Հանձնաժողովի թվային գործիքների շրջանակի ընդլայնման տեսլականին, կուսակցությունների ֆինանսավորման գործընթացների ավտոմատ վերլուծության և այլ տվյալների ու շտեմարանների հետ ինտեգրման ուղիներին, ինչպես նաև կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ կիրառվող գործիքներին և դրանց արդյունավետության բարձրացման հնարավորություններին:

Scroll to Top