Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում մասնակցում է «ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների 11-րդ համաժողովին», որը տեղի է ունենում այս օրերին (15-19 դեկտեմբերի, 2025) Կատարի Պետության մայրաքաղաք Դոհայում։
Համաժողովի նպատակն է՝ ամրապնդել պետությունների համագործակցությունը կոռուպցիայի կանխարգելման, բացահայտման և միջազգային իրավական համագործակցության ոլորտներում։
Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը դեկտեմբերի 15-ին որպես բանախոս մասնակցել է համաժողովի շրջանակներում անցկացվող «Դեպի քաղաքական ֆինանսավորման (կուսակցությունների ֆինանսավորման) թափանցիկություն» խորագրով պանելային քննարկմանը։ Միջոցառման ընթացքում Մարիամ Գալստյանն անդրադարձել է կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությանն առնչվող արդի հիմնախնդիրներին, ինչպես նաև ներկայացրել վերջին տարիներին Հանձնաժողովի կողմից այս ոլորտում իրականացված աշխատանքները, առկա մարտահրավերները և այլն։



