Մանկավարժներին է ներկայացվել «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» վերտառությամբ ձեռնարկի նախագիծը. Քննարկում

Սույն թվականի մայիսի 2-ին Կոռուպցիայի կախարգելման հանձնաժողովում կազմակերպվել է քննարկում՝ «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» վերտառությամբ ձեռնարկի (այսուհետ՝ Ձեռնարկ) շուրջ:

Հանդիպման նպատակն էր գործող ուսուցիչներին ներկայացնել Ձեռնակի նախագիծը, հավաքագրել կարծիքներ և առաջարկություններ՝ այն ավելի արդյունավետ,  կիրառելի դարձնելու և կատարելագործելու համար: Քննարկմանը մասնակցում էին Հանձնաժողովի կողմից իրականացված վերապատրաստումներին մասնակցած հասարակագիտության ուսուցիչները:

Հանձնաժողովի կողմից մշակված Ձեռնարկում ընդգրկված են նյութեր, որոնք վերաբերում են ուսումնական գործընթացի կազմակերպմանը, որը նպատակաուղղված է սովորողների՝ հանրային բարեվարքության համակարգի վերաբերյալ գիտելիքների, հմտությունների և համապատասխան վերաբերմունքի ձևավորմանն ու զարգացմանը: Ներառված են նաև այնպիսի նյութեր, որոնք վերաբերում են ուսուցչի` որպես քաղաքացու գրագիտության բարձրացմանը: Այդ նյութերի իմացությունը ուսուցչին անհրաժեշտ է մի կողմից՝ իրազեկված լինելու և սեփական վարքագիծն արդյունավետ կառավարելու, դպրոցական համայնքում բարեվարքության մշակույթի ձևավորմանը նպաստելու, մյուս կողմից` ուսուցման գործընթացն արդյունավետ իրականացնելու նպատակով իր մասնագիտական պատրաստվածությունը զարգացնելու համար:

Ձեռնարկը կարող է օժանդակ նյութ լինել նաև Հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված՝ դպրոցներում հիմնվող, աշակերտական հակակոռուպցիոն ակումբների ղեկավարների համար:

Scroll to Top