Հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար վճռորոշ ելակետային ու հիմնարար 3 ուղղություններից մեկը սահմանվել է հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) իր գաղափարներն ու ռեսուրսները մշտապես ուղղում է նաև սովորողների համար համապատասխան միջավայր ապահովող շրջանակների, այն է՝ ուսուցիչների, ծնողների, դասախոսների մասնագիտական և անձնական զարգացմանը:
Այս համատեքստում 2023 թվականի հունիս և հուլիս ամիսներին Հանձնաժողովը կոռուպցիայի վերաբերյալ իրազեկման նպատակով հանդիպումներ է իրականացրել Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի մարզերում:
Իրազեկման հանդիպումներին ներգրավվել են ՀՀ մարզերի 26 դպրոցներից և 2 քոլեջներից շուրջ 110 մասնակիցներ՝ ծնողներ, մանկավարժներ, դասախոսներ, փոխտնօրեններ և տնօրեններ:
Հակակոռուպցիոն իրազեկման հանդիպումների նպատակն էր մասնակիցներին տրամադրել հետևյալ ուղղություններով գիտելիքներ (տեղեկատվություն)`
- Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգը և դրանցից յուրաքանչյուրի իրավասությունները/ գործառույթները, Հակակոռուպցիոն քաղաքականության իրականացվող ծրագրերը.
- Հանձնաժողովի դերը կոռուպցիայի կանխարգելման ոլորտում, Հանձնաժողովի կառուցվածքը, Հանձնաժողովի իրավասության շրջանակները և գործառույթները, Հանձնաժողովի գործունեության ընթացքում Կատարված և ընթացիկ աշխատանքների համառոտի նկարագրություն.
- Կրթության դերը կոռուպցիայի կանխարգելման գործում.
- Հանձնաժողովի գործառույթների համատեքստում բարեվարքության ստուգման նպատակը, խնդիրները և գործընթացը.
- Հայտարարագրման համակարգը, հայտարարագրերի ժամկետները և տեսակները, հայտարարագրման գործընթացի կանոնակարգման, հայտարարագրերի ստուգման ու վերլուծման աշխատանքները.
- Հանձնաժողովում, Հանրային ծառայողի վարքագծի տիպային կանոնները, նպատակը, կիրառման անհրաժեշտությունը։ Բարեվարքության կազմակերպիչների ինստիտուտը, նպատակը, կազմակերպիչների դերը և ակնկալիքները։
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ յուրաքանչյուր առանձին դեպքի համար ներկայացնելով կոռուպցիայի ձևը, տեսակը, տիպաբանությունը, նյութական և ոչ նյութական արժեքը, ծավալվել են ակտիվ քննարկումներ:
Հանդիպումների ընթացում, գնահատման թերթիկների վերլուծության հիման վրա, հավաքագրվել են մասնակիցների կողմից բարձրաձայնված առաջարկներ, ինչպիսիք են՝
- Նմանատիպ հանդիպումների հաճախակի կազակերպումը և կոռուպցիայի կանխարգելմանը նվիրված սոցիալական հոլովակների նկարահանումները.
- Իրազեկման արշավների առավել ընդգրկուն շրջանակի ապահովումը.
- Ոսուցիչների համար մեթոդական գրականության ապահովումը.
- Դպրոցներում և մանկապարտեզներում համապատասխան մակարդակի դասերի անցկացումը և այլն:
Հանդիպումների ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման:
Ընդծելով հակակոռուպցիոն կրթության իրականացման գործում ուսուցիչների, ծնողների, դասախոսների կարևորությունն ու առաջնորդումը, Հանձնաժողովի կողմից նմանատիպ իրազեկման արշավները կրելու են շարունակական բնույթ: