Հուլիսի 3-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները և ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցիչները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով իրազեկման արշավի շրջանակներում այս անգամ այցելել էին Արարատի մարզ: Հանդիպմանը ներկա էին 6 դպրոցների և Արարատի Տարածաշրջանային պետական քոլեջի 24 ներկայացուցիչներ (ուսուցիչներ, դասախոսներ, ծնողներ):
Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվել է տեսանյութ, որի շուրջ կազմակերպվել է քննարկում հետևյալ հարցադրումներով՝ ի՞նչ է կոռուպցիան, Ինչու՞ պայքարել կոռուպցիայի դեմ, ինչպե՞ս պայքարել կոռուպցիայի դեմ:
Ծավալվել է ակտիվ քննարկում «կոռուպցիա» հասկացության, դրսևորումների, տիպաբանության, հակակոռուպցիոն բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի, Հանձնաժողովի գործառույթների մասին:
Բանախոսների կողմից ներկայացվել է հետևյալ թեմաները՝
- Հայտարարագրման համակարգը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
- Հանրային ծառայողների վարքագծի վերահսկողությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
- Բարեվարքության ուսումնասիրությունը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
- Կրթությունը և իրազեկումը՝ որպես կոռուպցիայի կանխարգելման մեխանիզմ
Հանդիպման ընթացքում մասնակիցները կատարել են խմբային աշխատանքներ, քննարկել իրավիճակային դեպքեր՝ բեմադրելով դերային խաղեր:
Հանդիպման ընթացքում ԱՄՆ ՄԶԳ «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի ներկայացուցչի կողմից ներկայացվել է «Հայաստանի միջազգային հակակոռուպցիոն պարտավորությունները և կոռուպցիայի գնահատման գործիքները» թեման: