Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում

2026 թվականի մայիսի 28-ին և 29-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» թեմայով հանդիպումներ են անցկացրել Երևանի 14 հանրակրթական դպրոցների շուրջ 50 մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների մասնակցությամբ:

Հանդիպումների ընթացքում կարևորվել է ծնողների և մանկավարժների առանցքային դերը երիտասարդների շրջանում կոռուպցիոն երևույթների նկատմամբ անհանդուրժողականության մշակույթի ձևավորման, ինչպես նաև բարեվարքության արժեքների արմատավորման գործում։

Մասնակիցներին ողջունել է նաև Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունների շրջանակն ու գործունեության հիմնական ուղղությունները:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են «Կոռուպցիա» հասկացությունը, դրա հիմնական դրսևորումներն ու տեսակները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործիքակազմերին:

Scroll to Top