Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում

2025 թվականի հոկտեմբերի 31-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի  կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցները, «Մանկավարժների և ծնողների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում» խորագրով իրազեկման արշավի շրջանակներում, անցկացրեցին իրազեկման հանդիպում Գյումրի քաղաքի թվով 6 ավագ դպրոցների շուրջ 30 մանկավարժների և դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողների շրջանում:

Հանդիպման ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին տեղեկություններ կոռուպցիայի սահմանումների, դրսևորումների, տիպաբանության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ մարմինների, մասնավորապես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործառույթների վերաբերյալ:

Հանդիպման մասնակիցները, բարձր գնահատելով հանրության իրազեկվածության  կարևորությունը, առաջարկեցին հաճախակի կազմակերպել նմանատիպ հանդիպումներ, ինչպես նաև ընդլայնել համագործակցության շրջանակը ուսումնական հաստատությունների և Հանձնաժողովի միջև:

Scroll to Top