Կուսակցություններին կատարվող նվիրատվությունների վերաբերյալ

Կուսակցությունը տարեկան կարող է ստանալ նվիրատվություններ, անդամավճարներ և մուտքի վճարներ, որոնց ընդհանուր գումարը չի կարող գերազանցել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի միլիոնապատիկը:

Մեկ ֆիզիկական անձի կողմից կատարված նվիրատվության, ինչպես նաև անդամավճարի և մուտքի վճարի ընդհանուր չափը չի կարող գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը:

Նվիրատվություն են համարվում նաև կուսակցության օգտին անհատույց աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցումը, օգտագործման հանձնումը կամ նույն կամ համանման ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների համար գործող շուկայական արժեքից էականորեն ցածր գնով կուսակցության օգտին աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման կամ կուսակցությանը սեփականության իրավունքով գույքի փոխանցման կամ վարձակալության հանձնելու հետևանքով կուսակցության մոտ ձևավորված խնայողությունը (բնեղենով նվիրատվությունը)։

Օրենքով արգելված է նվիրատվություն ստանալ հետևյալ աղբյուրներից.

. օտարերկրյա պետություններից,
. ցանկացած տեսակի իրավաբանական անձանցից,
. պետական և համայնքային բյուջեներից կամ արտաբյուջետային միջոցներից, բացառությամբ կուսակցությունների պետական ֆինանսավորման,
. պետական և համայնքային կազմակերպություններից,
. անանուն անձանցից,
. ՀՀ քաղաքացիություն չունեցող անձանցից:

Եթե ստացված նվիրատվությունը գերազանցում է սահմանված չափը, կուսակցությունը պարտավոր է այն 90 օրվա ընթացքում վերադարձնել նվիրատուին, իսկ անհնարինության դեպքում՝ փոխանցել պետական բյուջե:

Եթե նվիրատվությունը ստացվել է արգելված աղբյուրից, այն պետք է փոխանցվի պետական բյուջե՝ երկու շաբաթվա ընթացքում:

Նվիրատվությունների սահմանաչափերի և աղբյուրների խախտումը ենթակա է օրենքով սահմանված պատասխանատվության:

Մանրամասները՝ տեսանյութում:

Scroll to Top