Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները մասնակցել են «Հանձնաժողովի կողմից կուսակցությունների վերահսկողության շրջանակներում իրականացվող վարչական վարույթների կանոնները, հիմքերը, սկզբունքները» խորագրով երկօրյա դասընթացին:
Դասընթացի նպատակն էր Հանձնաժողովի աշխատակիցներին պարզաբանել կուսակցությունների վերահսկողության գործընթացում իրականացվող վարչարարության էությունը, սկզբունքները, վարչական վարույթի իրականացման ընթացակարգը, վարչական վարույթի ժամկետները, վարչական ակտերին ներկայացվող պահանջները, վարչական ակտերի կատարման և բողոքարկման ընթացակարգը, ինչպես նաև վարչական վարույթների իրականցմանն առնչվող պրակտիկ հարցեր։
Վարչարարության ընթացակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է ինչպես կիրառելի օրենսդրության վերլուծության, այնպես էլ դատական նախադեպերի ուսումնասիրության արդյունքում վեր հանված տեղեկատվության հիման վրա։
Դասընթացի ընթացքում կքննարկվել են նաև պրակտիկ գործեր, մասնավորապես, քննարկվել են ՀՀ-ում գրանցված կուսակցությունների հաշվետվությունների ուսումնասիրության արդյունքում վեր հանված իրավախախտումները և առկա խնդիրները:
Դասընթացը իրականացվել է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի կողմից իրականացվող «Աջակցություն ժողովրդավարության կայացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: