Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝
- «Բարգավաճ Հայաստան» կուսակցության,
- «Վերածնվող Հայաստան» կուսակցության,
- «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցության,
- «Հայաստանի Հանրապետական» կուսակցության
2025 թվականի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով։
Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր: Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը կազմում է՝
| N | Մրցույթի ծածկագիր | Կուսակցության անվանում | Պայմանագրի արժեք
(ՀՀ դրամ) |
| 1 | ԿՏՀԲՄԾ-2026/3 | «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն | 2,400,000 |
| 2 | ԿՏՀԲՄԾ-2026/4 | «Վերածնվող Հայաստան» կուսակցություն | 1,470,000 |
| 3 | ԿՏՀԲՄԾ-2026/5 | «Հայ յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն | 3,780,000 |
| 4 | ԿՏՀԲՄԾ-2026/6 | «Հայաստանի Հանրապետական» կուսակցություն | 4,320,000 |
Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2026 թվականի մարտի 18-ը ներառյալ՝ ժամը 11:00-ն:
Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերենով։
Մրցութային առաջարկների բացումը տեղի կունենա ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեում, 2026 թվականի մարտի 18-ին` ժամը 11:00-ին։
Աուդիտորական ծառայությունները պետք է մատուցվեն, իսկ աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի մինչև սույն թվականի ապրիլի 30-ը:
Սույն Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ հաստատված Մրցութային հանձնաժողովի «2026/2» որոշմամբ:

