ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՈՒԴԻՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ նաև՝ Հանձնաժողով) հայտարարում է բաց մրցույթ (այսուհետ՝ Մրցույթ)՝

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության,
  2. «Առաջ աջակենտրոն» կուսակցության,

2025 թվականի տարեկան հաշվետվությունների պարտադիր աուդիտի իրականացման համար աուդիտորական կազմակերպությունների ընտրության նպատակով։

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցին կառաջարկվի կնքել աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագիր: Աուդիտորական ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը կազմում է՝

N Մրցույթի ծածկագիր Կուսակցության անվանում Պայմանագրի արժեք

 (ՀՀ դրամ)

1 ԿՏՀԲՄԾ-2026/1 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 8,340,000
2 ԿՏՀԲՄԾ-2026/2 «Առաջ աջակենտրոն» կուսակցություն 1,710,000

Մրցութային առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15 հասցեով, թղթային ձևով, մինչև 2026 թվականի մարտի 16-ը ներառյալ՝ ժամը 11:00-ն:

Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերենով։

Մրցութային առաջարկների բացումը տեղի կունենա ՀՀ, Երևան, Կորյունի փողոց 15  հասցեում, 2026 թվականի մարտի 16-ին` ժամը 11:00-ին։

Աուդիտորական ծառայությունները պետք է մատուցվեն, իսկ աուդիտորական եզրակացությունը պետք է ներկայացվի մինչև սույն թվականի ապրիլի 30:

Սույն Հայտարարությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով՝ հաստատված  Մրցութային հանձնաժողովի «2026/1» որոշմամբ:

 

Scroll to Top