Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Կորպորատիվ կառավարման կենտրոնը, շարունակելով համագործակցությունը պետական մասնակցությամբ ընկերություններում բարեվարքության, թափանցիկության և հաշվետվողականության բարձր չափանիշների խթանման ուղղությամբ, ապրիլի 10-ին կազմակերպել են «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը պետական մասնակցությամբ ընկերություններում» խորագրով սեմինար։
Սեմինարը վարել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կառավարման և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան, ով ներկայացրել է ընկերություններում կոռուպցիայի կանխարգելման ժամանակակից մոտեցումները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով հակակոռուպցիոն ծրագրերի ձևավորմանը և կոռուպցիոն ռիսկերի գնահատմանը։
Սեմինարն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:




