Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը հարցազրույց է տվել Առաջին լրատվական ալիքին՝ ներկայացնելով կոռուպցիոն ռիսկերի գնահատման նոր գործառույթի գործընթացը։ Ա. Փաշինյանն իր խոսքում նշել է, որ նախատեսվում է առաջին անգամ ներդնել այս կառուցակարգերը։ Հանձնաժողովը կմշակի մեթոդաբանություն՝ ուսումնասիրություններն իրականացնելու և համապատասխան ռիսկային չափորոշիչներ սահմանելու համար։
«Խոսքը վերաբերում է այնպիսի համակարգերի ներդրմանը, որոնք միտված են պաշտոնատար անձանց հայեցողական լիազորությունների կրճատմանը, ներքին վերահսկողության համակարգերի բարելավմանը, վարչական կոռուպցիայի կանխարգելմանը, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների միջոցով կառուցակարգերի փոփոխմանը, որի արդյունքում մեր լիազորությունների շրջանակներում առաջարկություններ ենք ներկայացնելու համապատասխան իրավասու մարմիններին»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ:

