«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» (ԹԻՀԿ) հասարակական կազմակերպությունը այսօր հրապարակել է 2024-ի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) զեկույցը, որտեղ Հայաստանի ցուցանիշը չի փոխել՝ 47 միավոր։ Փետրվարի 11-ին, ԹԻՀԿ-ը կազմակերպել էր «Կոռուպցիայի ընկալման համաթիվ 2024․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկում՝ նվիրված Կոռուպցիայի ընկալման համաթվի հրապարակմանը և դրա արդյունքների քննարկմանը։
Քննարկմանը մասնակցել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները, ներկայացուցիչներ պետական կառույցներից, միջազգային կազմակերպություններից, քաղաքացիական հասարակությունից և մեդիա ոլորտից։
Պանելային քննարկմանը ելույթի խոսքով հանդես է եկել Հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը՝ անդրադառնալով հայտարարագրերի վերլուծության համար հիմք հանդիսացող՝ Հնաձնաժողովի կողմից սահմանված ռիսկային ցուցիչներին, իրավիճակային հայտարարագրերի կիրառելիության պրակտիկային, Կուսակցությունների ֆինանսավորմանը, նվերների և նվիրատվության տարանջատման կարևորությանը, գնումների ոլորտում շահերի բախման խնդիրներին՝ նշելով, որ օրենսդրությունը բազմաթիվ թերություններ ունի. «Գնումների մասին օրենքը պետք է վերանայվի՝ ներդնելով արդյունավետ մեխանիզմներ, որոնք կօգնեն կառավարել իրավիճակը և կանխել կոռուպցիոն ռիսկերը»,- նշել է Մ. Գալստյանը։
Մարիամ Գալստյանի ելույթն ամբողջությամբ հասանելի է հղումով.