«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Մայիսի 31-ին «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ Ծրագրի 1.3 բաղադրիչի շրջանակներում, Մանկավարժական համալսարանի Քաղաքացիական կրթության  կենտրոնում տեղի է ունեցել շուրջ 20 դասախոսների հետ աշխատաժողով, որին ներկա են գտնվել մասնակիցներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Պետական կառավարման ակադեմիա, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ինչպես նաև ներկայացուցիչներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

Աշխատաժողովի նպատակն էր փորձագետների կողմից մշակված մոդուլների, նյութերի քննարկումը, ինչպես նաև անհրաժեշտ հմտությունների և կարողությունների փոխանցումը մասնակիցներին:

Աշխատաժողովը իրականացվել է ԵՄ փորձագետների՝ Դանիելա Հեյդի և Յուրգեն Մյուլլերի դասախոսությամբ, ովքեր ներկայացրել են կրթության և կոռուպցիայի փոխհարաբերությունները, դրսևորումները, ներկայացրել հասարակության վրա վերջինիս ազդեցության և կրթության միջոցով այն կանխարգելելու սկզբունքները: Մասնակիցները կատարել են բուհական համակարգում Վարքագծի կանոնների մշակման վերաբերյալ խմբային աշխատանքներ, ծանոթացել մասնագիտական էթիկայի կանոններին:

Նշենք, որ ԵՄ Թվինինգ Ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունիսի 1-ին և ավարտվել է 2024թ. մայիսի 31-ին: Այն ֆինանսավորվել է ԵՄ կողմից:  Ծրագիրը բաղկացած է եղել 4 բաղադրիչներից, որոնցից 3-ի շահառուն եղել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը:

Scroll to Top