«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԻՐԱԶԵԿՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԲՈՒՀԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ» ԽՈՐԱԳՐՈՎ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

Հունվարի 31-ից փետրվարի 2-ը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում «Բարեվարքության խթանում և կոռուպցիայի կանխարգելում Հայաստանի պետական ոլորտում» ԵՄ Թվինինգ Ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 1.3 բաղադրիչի շրջանակներում, տեղի է ունեցել թվով 10 վերապատրաստող դասախոսների հետ աշխատաժողով, որին ներկա են գտնվել մասնակիցներ ՀՀ մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններից, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Պետական կառավարման ակադեմիա, Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան:

Եռօրյա աշխատաժողովի նպատակն էր մշակված երեք մոդուլների, դիդակտիկ նյութերի, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթական հմտությունների և կարողություննեի քննարկումը և փոխանցումը մասնակիցներին՝ ներդնելու բարձրագույն ուսումնական հաստատությունների կրթական ուսումնական պլաններում:

Հանդիպման ընթացքում փորձագետներ Դանիելա Հեյդը և Յուրգեն Մյուլլերը մասնակիցների հետ քննարկել են մեթոդաբանությունը, կազմակերպել կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ քննարկումներ, կատարել մի շարք վարժություններ, ինչպես նաև քննարկել նյութերի ուսումնական ծրագրերում ներդնելու հնարավորությունները:

Հանդիպումների ընթացքում դասախոսների կողմից բարձրաձայնված խնդիրները քարտեզագրվել են փորձագետների կողմից, որոնց կանդրադառնան հաջորդ առաքելության ժամանակ:

Հանդիպման ավարտին մասնակիցներին շնորհվել են հավաստագրեր:

Scroll to Top