«Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» ուսուցչի ձեռնարկի նախագծի քննարկում

Հունիսի 30-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել քննարկում «Կոռուպցիայի կանխարգելում և բարեվարքություն» ուսուցչի ձեռնարկի (այսուհետ՝ Ձեռնարկ) նախագծի շուրջ՝ Շիրակի մարզի դպրոցների հասարակագիտության և պատմության ուսուցիչների մասնակցությամբ։

Քննարկման հիմնական նպատակն էր գնահատել Ձեռնարկի արդյունավետությունը և կիրառելիությունը դպրոցական կրթական ծրագրերում, քննարկել ուսուցողական մեթոդների արդիականացումը, ինչպես նաև հավաքագրել մասնագիտական առաջարկություններ ու դիտարկումներ՝ ձեռնարկի տեղայնացման շուրջ:

Մասնագիտական քննարկումը եզրափակվեց հանձնառությամբ՝ շարունակել համատեղ աշխատանքը ուսումնական ձեռնարկի կատարելագործման ուղղությամբ՝ նպաստելու ազգային կրթական համակարգի զարգացմանն ու կոռուպցիայի կանխարգելմանն ուղղված հասարակական գիտակցության բարձրացմանը։

Հանդիպումը կազմակերպվել է «Բոլորը հանուն հավասար իրավունքների» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում, հիմնադրամի գրասենյակում:

Scroll to Top