Զանգվածային լրատվության միջոցների և կոռուպցիայի կանխարգելման ոլորտի հարաբերությունների, ինչպես նաև լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ լրագրողների և լրատվամիջոցների գիտելիքների ու հմտությունների զարգացման նպատակով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հոկտեմբերի 28-ին կազմակերպել էր աշխատաժողով ԶԼՄ ներկայացուցիչների համար:
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես է եկել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը, ով իր խոսքում անդրադարձ է կատարել զանգվածային լրատվամիջոցների կարևորությանը կոռուպցիայի դեմ պայքարում, նշելով, որ լսուբանումը համարվում է հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն բաղադրիչներից մեկը:
Մ. Գալստյանը շնորհակալություն է հայտնել կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների համար, նշելով, որ ԶԼՄ հրապարակումները ևս հիմք են հանդիսանում ուսումնասիրություններ սկսելու և վարույթ հարուցելու համար:
Հանձնաժողովի աշխատակիցների կողմից լրագրողների ուշադրությանն են ներկայացվել մի շարք թեմաներ, որոնք վերաբերել են բարեվարքության ուսումնասիրություն անցնելու պարտականություն կրող պաշտոններին, անհամատեղելիության պահանջների արգելքներին, ընդունվող իրավական ակտերի հետևանքներին, հայտարարագրման համակարգի նպատակներին, հայտարարատու պաշտոնների խմբերին, հայտարարգրերի վերլուծության գործընթացին, օրենսդրական կարգավորումներին, շահերի բախման իրավիճակների լուծումներին և այլն:
Վերոնշյալ թեմաների շուրջ ծավալվել են ակտիվ քննարկումներ: