Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարում է միջազգային փորձագետների մրցույթ, որոնք կօժանդակեն կիրականացնեն Հանձնաժողովի հետևյալ գործառույթների իրականացմանը.
* հակակոռուպցիոն դատարանի դատավորների թեկնածուների հավակնորդների,
* վերաքննիչ քաղաքացիական և քրեական դատարանների համապատասխան մասնագիտացման առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների և հավակնորդների բարեվարքության ուսումնասիրության համար:
Միջազգային փորձագետի համար ներկայացվող հայտերն անհրաժեշտ է ուղարկել մինչև 2022 թվականի հունվարի 10-ը integrity@cpcarmenia.am էլեկտրոնային փոստին:
Միջազգային փորձագետի գործունեության շրջանակին և թեկնածուին ներկայացվող այլ պահանջներին կարող եք ծանոթանալ սույն հղումով: