Հայաստանում ֆրանսիական համալսարանի ռեկտոր Բերտրան Վենարը հյուրընկալվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում։ ԿԿՀ նախագահ Հայկուհի Հարությունյանը, Հանձնաժողովի անդամներ Լիլիթ Ալեքսանյանն ու Մարիամ Գալստյանը Բերտրան Վենարի հետ քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի և Կոռուպցայի կանխարգելման հանձնաժողովի հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները:
Հայկուհի Հարությունյանը կարևորել է մեր երկրում առաջադեմ միջազգային փորձի հիման վրա իրականացվող կրթական ծրագրերը և Հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացումը՝ հատկապես հաշվի առնելով գործընկերոջ հակակոռուպցիոն մասնագիտացումը:
Բերտրան Վենարը գոհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն է հայտնել աջակցել Հանձնաժողովին կոռուպցիայի դեմ պայքարի և բարեվարքության վերաբերյալ համատեղ նախագծերի մշակման և իրականացման գործում:
Կողմերը միաժամանակ կարևորել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների և ուսանողների շրջանում Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը, բարեվարքության ամրապնդմանը և կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված համատեղ ծրագրերի իրականացումը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային օրակարգ, շփումները դարձնել ավելի հաճախակի և համատեղ առաջ մղել նախանշված ծրագրերը: