Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մարտի 13-ին հյուրընկալել է  Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողներին:

Հանդիպման ընթացքում Մարիամ Գալստյանը ուսանողներին համապարփակ կերպով ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունների և հանձնառությունների շրջանակը՝ մասնավորապես անդրադառնալով հայտարարագրման համակարգին, բարեվարքության ուսումնասիրության գործընթացին, բարեվարքության համակարգի տարրերին, կուսակցությունների ֆինանսավորման առանձնահատկություններին, կոռուպցիոն ռիսկերի գնահատման մեխանիզմներին, հակակոռուպցիոն կրթության և իրազեկման ուղղությամբ իրականացվող ծրագրերին, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության այլ առանցքային ուղղություններին։

Ուսանողների կողմից ակտիվ հարցադրումներ են կատարվել ոլորտային օրենսդրական փոփոխությունների, Հանձնաժողովի գործիքակազմի և պրակտիկ խնդիրների վերաբերյալ: Մասնավորապես, քննարկվել են գնումների ոլորտում շահերի բախման առնչությամբ առկա խնդիրները, դրանց լուծմանն առնչվող առաջիկայում ձեռնարկվելիք փոփոխությունները, նվերների ընդունման  արգելքի վերաբերյալ պրակտիկան, բարեվարքության ուսումնասիրության լիազորության կիրառման շրջանակներում հնարավոր բացերը, հավատարմագրային կառավարման ինստիտուտի կիրառելիության արդյունավետությունը և առկա բացերը, ինչպես նաև այլ հարցեր:

Scroll to Top