Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը փնտրում է նպատակասլաց և բանիմաց մասնագետների` Հանձնաժողովում առկա թափուր պաշտոնները համալրելու համար: Թափուր են Հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության հայտարարագրման բաժնի պետի և հայտարարագրերի վերլուծության վարչության կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի պետի հաստիքները, որոնց հավակնելու համար ցանկալի են հետևյալ կարողությունները:
Հայտարարագրման բաժնի պետի պաշտոնի համար սահմանված է աշխատանքային հետևյալ պարտականությունները. հայտարարագրման բաժնի պետն իրականացնում է պաշտոնատար անձանց գույքային դրության համալիր վերլուծության աշխատանքների համակարգումն ու վերահսկումը։ Վերլուծության արդյունքում վեր են հանվում հնարավոր կոռուպցիոն ռիսկերը, պաշտոնատար անձանց գույքի փոփոխությունը համադրվում է եկամուտների, ինչպես նաև տարբեր պետական մարմիններից և այլ աղբյուրներից ստացված տեղեկատվության հետ, իրականացվում են օրենքով սահմանված այլ գործառույթներ։
Կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժնի պետն իրականացնում է կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների գույքային դրության համալիր վերլուծության աշխատանքների համակարգումն ու վերահսկումը, ինչպես նաև կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողությունը։
Թափուր հաստիքների համար դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետը 2021 թ. օգոստոսի 26-ն է: