Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել և հրապարակվել է «Շահերի բախման իրավիճակների կառավարման» մեթոդական ուղեցույցը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից մշակվել և հրապարակվել է «Շահերի բախման իրավիճակների կառավարման» մեթոդական ուղեցույցը: Ուղեցույցը նախատեսված է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների համար, միտված է օգնելու ճանաչել շահերի բախման իրավիճակները, կանխարգելելու և լուծելու դրանք՝ ապահովելով հանրային շահի գերակայությունը մասնավոր շահերի նկատմամբ և ամրապնդելով հանրության վստահությունը հանրային ծառայության նկատմամբ։

Ուղեցույցը ներկայացնում է շահերի բախման հնարավոր դրսևորումները, ինչպես նաև շահերի բախման իրավիճակների հակազդմանն ուղղված միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և այլ երկրների մոտեցումները, ներկայացնում է շահերի բախմանը վերաբերելի ներպետական իրավակարգավորումները, շահերի բախման դեպքերի քննության՝ Հանձնաժողովի պրակտիկան, այդ թվում՝ առավել հաճախ արձանագրված կամ նույնական բնույթի դեպքերի համառոտ նկարագիրը և իրավիճակային օրինակներ:

Ուղեցույցը ներառում է նաև հանրային համապատասխան պաշտոն զբաղեցնող անձանց կողմից շահերի բախման իրավիճակի վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար Հանձնաժողովին դիմելու ուղենիշային քայլերը՝ պարզեցնելու խորհրդատվության հետագա տրամադրման գործընթացը:

Ուղեցույցը հասանելի է հետևյալ հղմամբ:

Scroll to Top