- Հակակոռուպցիոնռազմավարությամբ սահմանված ՀՀ հակակոռուպցիոն քաղաքականության իրագործման, կոռուպցիայի դեմ պայքարի և արդյունքում կոռուպցիայի աստիճանական նվազեցման և հաղթահարման համար վճռորոշ ելակետային ու հիմնարար 3 ուղղություններից մեկը սահմանվել է հակակոռուպցիոն կրթությունը և իրազեկումը:
Այս համատեքստում Օգոստոսի 22-ին և 24-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) աշխատակիցները, «Փրոջեքթ Հարմոնի» կազմակերպության հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանականերում, իրազեկման արշավ էին իրականացրել անգլիալեզու ճամբարում: Հանդիպումը տեղի է ունեցել Աղվերանի «Արթուրս ռեզորթ» հյուրանոցում, որին ներկա էին թվով 100 աշակերտներ ՀՀ մարզերի տարբեր դպրոցներից:
Ø Իրազեկման հանդիպում անգլիալեզու ամառային ճամբարում.
Ø Երիտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում. Անգլիալեզու ամառային ճամբար.
Հանդիպման ընթացքում՝ որպես բանախոսներ հանդես են եկել ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում կազմակերպված «Կոռուպցիայի վերաբերյալ իրազեկվածությունը և վերջինիս կանխարգելումը հանրակրթության միջոցով» խորագրով աշխատաժողովի ընթացքում վերապատրաստված Հանձնաժողովի աշխատակիցները, ովքեր գործնականում կիրառել են աշխատաժողովի ընթացքում ստացած գիտելիքները և դասավանդման նոր մեթոդները:
Բանախոսների կողմից ինտերակտիվ մեթոդների կիրառմամբ ներկայացվել է մի շարք թեմաներ՝ «Կոռուպցիա» հասկացության, դրա դեմ պայքարի միջոցների, վերջինիս առաջացման խորքային պատճառների, դրսևորումների, տիպաբանության, կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի մասին՝ կարևորելով «Կոռուպցիայի նկատմամբ զրո հանդուրժողականության» տեսանկյունից Հանձնաժողովի դերակատարումը:
- Օգոստոսի23-ին և 24-ինՀանձնաժողովի աշխատակիցները մասնակցել են «Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող 2023-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի հանրային քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են քաղհասարակության և շահագրգիռ պետական մարմինների շուրջ 40 ներկայացուցիչներ:
Քննարկման ընթացքում Հանձնաժողովի ներկայացուցիչների կողմից, մասնավորապես, անդրադարձ է կատարվել իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննության ինստիտուտի ներդրմանը, ինչի առնչությամբ առաջարկվել է «իրավական ակտերի հակակոռուպցիոն ազդեցության գնահատում» եզրույթի փոխարեն օգտագործել «իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն» հասկացությունը, քանի որ վերջիններս նույնական չեն և շփություն են առաջացնում նաև այդ գործառույթի իրականացման համար լիազոր մարմնի հստակեցման համատեքստում: Քննարկման արդյունքում որոշվել է նախագծում օգտագործել «իրավական ակտերի հակակոռուպցիոն փորձաքննություն» եզրույթը՝ որպես իրավական ակտերում և դրանց նախագծերում կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործիք:
Արձանագրվել է, որ նախագծում անդրադարձ չի կատարվել Հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակի ամրագրմանը, քաղծառայության համակարգի ներքո գործունեության ծավալման ռիսկերին, Հանձնաժողովի անդամների անհատական հաշվետվողականության մեխանիզմներին, նրանց նշանակման կարգին, ինչպես նաև Հանձնաժողովի ղեկավար կազմի և անձնակազմի վարձատրության և սոցիալական երաշխիքներին։ Որոշվել է, որ այս հարցերը քննարկման առարկա կդառնան Հանձնաժողովի գրավոր առաջարկներն ուսումնասիրելու փուլում: