1. Հուլիսի 17-ից 21-ն ընկած ժամանակահատվածում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղի է ունեցել ԵՄ Թվինինգ ծրագրի 2.1 ենթաբաղադրիչի շրջանակներում հանդիպում/քննարկումներ Հանձնաժողովի աշխատակիցների և 2.1 ենթաբաղադրիչի փորձագետներ՝ Դետլեֆ Կրոյցերի և Կլաուս Ֆելդգենի հետ:
Սույն առաքելության հնգօրյա այցի նպատակն էր Հանձնաժողովի Ճգնաժամային հաղորդակցության պլանի ավարտման աշխատանքների (հիմնվելով 2023թ.-ի հունիսի ներկայացված առաջարկների հիման վրա), մեդիա հաղորդակցության և իրազեկման արշավների, օգտագործողի համար հարմար սոցիալական մեդիայի ձևանմուշների մշակումը:
Հանձնաժողովի հաղորդակցման ռազմավարության հիմնական նպատակն է բարձրացնել Հայաստանում կոռուպցիայի ազդեցության մասին իրազեկվածությունը, խթանել Հանձնաժողովի աշխատանքը և բարձրացնել հասարակության վստահությունը կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության նկատմամբ, ինչպես նաև ընդգծել Հանձնաժողովի թափանցիկությունն ու հաշվետվողականությունը՝ բարելավելու Հանձնաժողովի հաղորդակցությունը քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների հետ, ինչպես նաև սոցիալական մեդիայի կառավարման հմտությունների ձեռքբերումը:
2. 2023 թվականի հուլիսի 20-21-ը Հանձնաժողովի նախագահի օգնականը ՀՀ արդարադատության ակադեմիայի պատվիրակության հետ միասին այցելել է Նիդերլանդների Թագավորություն:
Պատվիրակությունը ուսումնական այցի շրջանակներում հյուրընկալվել է Ուտրեխտ քաղաքում տեղակայված Նիդերլանդների դատական և դատախազական ուսուցման կենտրոնում, որի ընթացքում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, իրականացվել է փորձի փոխանակում դատական և դատախազական համակարգում Կենտրոնի դերի և գործառույթների իրականացման տեսանկյունից, հանդիպումներ ու քննարկումներ են ունեցել Կենտրոնի միջազգային կապերի, առկա և էլեկտրոնային ուսուցման, կոռուպցիայի կանխարգելման և այլ դեպարտամենտների ներկայացուցիչների հետ:
Քննարկումների ընթացքում համեմատականներ են անցկացվել Հայաստանում գործող համապատասխան համակարգերի գործունեության և արդյունավետության միջև: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Հանձնաժողովի գործունեության ոլորտի շրջանակներում՝ բարեվարքության համակարգի կիրառմանը, ինչպես նաև ընդհանուր առմամբ դատական և դատախազական համակարգում կոռուպցիայի նկատմամբ զգայունությանը և կանխարգելիչ միջոցառումների արդյունավետությանը: