Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) 2022 թվականի հունիսի 17-ին N01-Ն որոշմամբ հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնները (այսուհետ՝ Տիպային կանոններ) սահմանելուց հետո՝ Հանձնաժողովը ԵԽ/ԵՄ աջակցությամբ իրականացնում է համապատասխան միջոցառումներ՝ ՀՀ պետական մարմիններում դրանց արդյունավետ կիրարկումն ապահովելու համար։ Տիպային կանոնների արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով, ներկայումս մշակվում է նաև «Վարքագծի տիպային կանոնների մեկնաբանությունների» Ձեռնարկը (այսուհետ՝ Ձեռնարկ)՝ նպատակ ունենալով ապահովել Տիպային կանոնների և դրանց հիմքում ընկած սկզբունքների միասնական ըմբռնումը և մեկնաբանումը հանրային ծառայության տարբեր մակարդակներում։ Հաշվի առնելով, որ բարեվարքության հարցերով կազմակերպիչները իրենց աշխատանքային գործունեության շրջանակում, տեղերում աջակցում են հանրային ծառայողների վարքագծի կանոնների ներդրման և կիրարկման գործընթացին, անհրաժեշտություն է առաջանում կազմակերպել և անցկացնել համապատասխան վերապատրաստման դասընթացներ՝ բարեվարքության հարցերով կազմակերպիչների կարողությունները զարգացնելու նպատակով: Այս նախաձեռնության շրջանակում ԵԽ/ԵՄ աջակցությամբ կազմակերպվել է «Հայաստանում հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների կիրառումը» թեմայով վերապատրաստման դասընթաց 30 բարեվարքության կազմակերպիչների համար: Առավել մանրամասն՝ https://files.fm/u/gcyxguqk9

 Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ հայտարարագրման էլեկտրոնային համակարգի փոփոխություններով պայմանավորված՝ ժամանակավորապես կասեցված է Հանձնաժողովի թույլտվության հիման վրա հայտարարագրերում ուղղում կատարելու գործընթացը:

Հանձնաժողովը շարունակելու է ընդունել հայտարարագրերում ուղղում կատարելու վերաբերյալ դիմումներ, սակայն թույլտվության դեպքում հայտարարատուները ուղղում կատարել կկարողանան նախկինում ներկայացված հայտարարագրերը հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգ տեղափոխելուց հետո, որի ժամկետների մասին Հանձնաժողովը լրացուցիչ կտեղեկացնի: 

Scroll to Top