ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները հունիսի 29-ին մասնակցել են «Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները և դրանց արձագանքը Հայաստանում» խորագրով համաժողովին, որին ներկա են գտնվել պետական և մասնավոր հատվածների, միջազգային կազմակերպությունների և մասնագիտական համայնքի ներկայացուցիչներ:

Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը միջոցառման շրջանակներում մասնակցել է «Կորպորատիվ կառավարման զարգացումները Հայաստանի պետական մասնակցությամբ ընկերություններում» խորագրով պանելային քննարկմանը՝ ներկայացնելով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված կոռուպցիոն ռիսկերի գնահատման գործառույթի կիրարկմանն ուղղված աշխատանքների ընթացքը, պետական մասնակցությամբ ընկերություններում հակակոռուպցիոն համապատասխանության կառուցակարգերի ընթացիկ վիճակն ու առկա մարտահրավերները։

Համաժողովի ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի, ՀՀ ֆինանսների նախարարության, Կորպորատիվ կառավարման կենտրոնի և Պետական գույքի կառավարման կոմիտեի միջև ստորագրվեց Մտադրությունների մասին հուշագիր: Այն միտված է համատեղ ջանքերով նպաստելու Հայաստանի Հանրապետության պետական մասնակցությամբ ընկերություններում կորպորատիվ կառավարման լավագույն սկզբունքների, մասնավորապես՝ ՀՀ կորպորատիվ կանոնագրքի ներդրմանն ու կիրարկմանը։ 

Համաժողովը կազմակերպվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ, Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում` ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով։

Scroll to Top