ԿԿՀ-ն կոչ է անում ճշտել փաստերը՝ կուսակցությունների ֆինանսավորման վերաբերյալ տեղեկատվություն հրապարակելուց առաջ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշեցնում է, որ պետական ֆինանսավորման ենթակա կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ոչ միայն հրապարակային են, այլև ենթարկվում են աուդիտի և Հանձնաժողովի կողմից պարտադիր ստուգման՝ օրենքով սահմանված կարգով։

Քաղաքական ֆինանսավորումը համարվում է հանրային բարձր զգայունության ոլորտ, և նման թեմաներով հրապարակումներ կատարելիս անհրաժեշտ է ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն՝ նախապես ճշտելով փաստական տվյալները թե՛ Հանձնաժողովից, թե՛ դրանում ներգրավված կողմերից։

Հանձնաժողովը կոչ է անում լրատվամիջոցներին և լրագրողներին՝ կուսակցությունների ֆինանսական գործունեությանը վերաբերող տեղեկատվություն հրապարակելուց առաջ պարտադիր կատարել ճշտումներ, փաստերի խեղաթյուրումից և հանրային մոլորեցումից խուսափելու նպատակով։

Հանձնաժողովը պատրաստ է տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ՝ ապահովելու համար ճշգրիտ և հավաստի լրագրությունը։ Նմանատիպ հարցերի դեպքում Հանձնաժողովին կարող եք դիմել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր՝ զանգահարելով կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության բաժին՝ 012-77-77-40։

Scroll to Top