Հանձնաժողովի հանրային ծառայողների վարքագծի վերահսկողության վարչության պետ Տիգրանուհի Խալաֆյանը մասնակցել է փետրվարի 18-ին Բրյուսելում կայացած ՀՀ-ԵՄ Արդարադատության, ազատության և անվտանգության ենթակոմիտեի 14-րդ նիստին։
Դատական բարեփոխումներին նվիրված քննարկման շրջանակներում Հանձնաժողովի ներկայացուցիչն անդրադարձել է դատավորների և դատախազների բարեվարքության ստուգման՝ 2024 թվականին իրականացված աշխատանքների արդյունքներին, այս ոլորտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև բարեվարքության վերաբերյալ ընթացիկ ուսումնասիրության գործիքակազմի ներդրմանը։ Անդրադարձ է արվել նաև կոռուպցիայի դեմ պայքարում ստանձնած պարտավորությունների, մասնավորապես՝ ՏՀԶԿ-ի և ԳՐԵԿՈ-ի կողմից ներկայացված հանձնարարականների կատարմանն ուղղված աշխատանքներին։