Կայացել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանը մարտի 24-ին մասնակցել է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստին։
Նիստի օրակարգի շրջանակում քննարկվել են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման գործընթացին առնչվող խախտումների քննության ընթացքում միատեսակ մոտեցումների կիրառմանն ուղղված հարցեր, ինչպես նաև ընտրական գործընթացում հնարավոր կոռուպցիոն ռիսկերի կանխարգելմանն առնչվող մի շարք խնդիրներ։

Օրակարգի առաջին հարցի շրջանակում Մարիամ Գալստյանը ներկայացրել է, որ հայտարարագրման գործընթացին առնչվող իրավախախտումների կապակցությամբ վարչական և քրեական վարույթների ընթացքում ի հայտ են գալիս վարչաիրավական և քրեաիրավական բնույթի հանգամանքների տարբեր մեկնաբանություններ, ինչը ազդում է իրավակիրառ պրակտիկայի միասնականության վրա։ Այդ համատեքստում ընդգծվել է հայտարարագրմանն առնչվող իրավախախտումների քննության իրավասություն ունեցող մարմինների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և Հակակոռուպցիոն կոմիտեի համար միասնական մեթոդաբանության ներդրման անհրաժեշտությունը։

Քննարկման ընթացքում հատուկ շեշտվել է վարչաիրավական և քրեաիրավական գնահատականների տարբեր մեկնաբանություններից խուսափելու անհրաժեշտությունը և միասնական իրավակիրառ պրակտիկայի ձևավորումը։

Scroll to Top