Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հանձնաժողովի կայքէջում գործող կրթական էլեկտրոնային ուսուցման հարթակը առցանց ձևաչափով տրամադրում է կոռուպցիայի կանխարգելման և բարեվարքության վերաբերյալ թիրախային կրթական դասընթացներ՝ նպաստելով ոլորտային գիտելիքների խորացմանը։
Կրթական հարթակը առաջարկում է հինգ թեմատիկ դասընթացներ, որոնք մշակված են հանրային ծառայողների, ինչպես նաև հանրային պաշտոն զբաղեցնող անձանց համար և ներառում են բարեվարքության համակարգի տարրերի, կոռուպցիոն ռիսկերի, կուսակցությունների ֆինանսական գործունեության վերահսկողության, ազդարարման, հանրային գնումներում ռիսկերի նվազեցման և կոռուպցիայի կանխարգելման այլ գործիքների վերաբերյալ կրթական մոդուլներ:
Դասընթացը հաջողությամբ ավարտելու դեպքում մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր։
Դասընթացներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://elearning.cpcarmenia.am/: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Հանձնաժողովի Կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչություն +374 12 77 77 23 հեռախոսահամարով: