ԻՐԱԶԵԿՈՒՄ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) տեղեկացնում է, որ Հանձնաժողովի պաշտոնական կայքէջի և հայտարարգրման էլեկտրոնային համակարգի վերազինման աշխատանքներով պայմանավորված՝ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող քաղաքացիները մուտք գործելիս հնարավոր է բախվեն տեխնիկական խնդիրների:

Առաջացած տեխնիկական անսարքությունը վերացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ։ Խնդիրները վերանալուն պես լրացուցիչ կտրամադրվի տեղեկատվություն:

Հայցում ենք Ձեր ներողամտությունը։

Scroll to Top