Իրազեկման հանդիպում Վանաձորի պետական համալսարանում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, կարևորելով երիտասարդների շրջանում հակակոռուպցիոն կարողությունների զարգացումն ու «զրո հանդուրժողականության» մշակույթի արմատավորումը, շարունակում է իրազեկման հանդիպումների շարքը կրթական հաստատություններում։

Հերթական միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին՝ Վանաձորի պետական համալսարանում, որին մասնակցել են բուհի առաջին և երկրորդ կուրսի թվով 50 ուսանողներ։ Հանդիպման հիմնական նպատակն էր ուսանողներին ծանոթացնել կոռուպցիայի բացասական հետևանքներին, կանխարգելման գործիքակազմերին, ներկայացնել Հանձնաժողովի գործառույթներն ու լիազորությունները:

Ուսանողների հետ քննարկվել են կոռուպցիայի դրսևորման տեսակները, դրանց վտանգները, ինչպես նաև պետական համակարգում թափանցիկության և հաշվետվողականության ամրապնդմանն ուղղված կանխարգելիչ մեխանիզմները:

Scroll to Top