Իրազեկման հանդիպում Արարատի ավագ դպրոցում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կրթական, հանրային իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության աշխատակիցը նոյեմբերի 27-ին ք. Արարատի ավագ դպրոցում, «Կոռուպցիա, կոռուպցիայի բացասական հետևանքները» թեմայով բանախոսությամբ հանդես է եկել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից կազմակերպված դասընթացին, որը նախատեսված էր «Ֆրիդմ Հաուս» միջազգային իրավապաշտպան կազմակերպության աջակցությամբ իրականացված «Ժողովրդավարական մշակույթի զարգացումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում՝ ՀՀ ավագ դպրոցների 11-րդ դասարանի սովորողների համար:

Հանդիպման ընթացքում ինտերակտիվ և մասնակցային ուսուցման մեթոդների կիրառմամբ կազմակերպվել են խմբային քննարկումներ, բանավեճեր, հնչել են տարաբնույթ հարցեր կոռուպցիայի կանխարգելման՝ մասնավորապես,  հաշվետվողականության և թափանցիկության ամրապնդման գործում հակակոռուպցիոն կրթության դերի և վերջինիս կարևորության վերաբերյալ: Մասնակիցներին ներկայացվել է «Կոռուպցիա» հասկացությունը, բացասական հետևանքները, կոռուպցիայի կանխարգելման հիմնական գործիքակազմը և կարևորությունը՝ ընդգծելով երտասարդների դերը կոռուպցիայի կանխարգելման գործում:

Սովորողների շրջանում համանման արշավները նպատակ ունեն նպաստել  կոռուպցիայի և դրանց հակազդման մեխանիզմների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, ինչպես նաև աջակցել սովորողներին նախագծային աշխատանքներ իրականացնելիս:

Scroll to Top