Iravaban.net-ի անդրադարձը իրավիճակային հայտարարագրերին

Հունվարի 1-ից իրավիճակային հայտարարագրերի հայտարարատու պաշտոնատար անձինք են համարվում նաև պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները), որոնք օրենսդրությամբ սահմանված հիմքերի առկայության դեպքում հանձնաժողովի պահանջով ներկայացնելու են գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը Iravaban.net–ի հետ հարցազրույցում անդրադարձել է իրավիճակային հայտարարագրման համակարգին` նշելով, որ իրավիճակային հայտարարագիրը ներկայացվում է բացառապես այն դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից նման պահանջ է դրվում. «Հանրության շրջանում «հայտարարագիր» և «իրավիճակային հայտարարագիր»  հասկացությունների տարբերությունն այնքան էլ հստակ չէ։ Պաշտոնատար անձինք և նրանց ընտանիքի անդամները պարտադիր հայտարարագրեր են ներկայացնում։ Պաշտոնատար անձը՝ պաշտոնը ստանձնելիս,  պաշտոնավարման ընթացքում՝ տարեկան հայտարարագիր, պաշտոնը դադարեցնելիս՝ դադարեցնելու հայտարարագիր։ Այսինքն, սրանք պարտադիր  հայտարարագրերի տեսակներ են, որոնք համապատասխան դեպքերում ներկայացվում են։ Սակայն, իրավիճակային հայտարարագիրը ներկայացվում է բացառապես այն դեպքերում, երբ հանձնաժողովի կողմից նման պահանջ է դրվում։ Քանի դեռ հանձնաժողովը նշված անձին պահանջ չի ներկայացրել՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու, նա որևէ հայտարարագիր չի ներկայացնում»:

Կ. Հակոբյանը նշել է, որ հանրության շրջանում նույնացնում են պարտադիր հայտարարագիրը և իրավիճակային հայտարարագիրը. «2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ ուժի մեջ մտած օրենքը բացառապես իրավիճակային հայտարարագրի պահանջ է ներկայացնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/bkAMZ:

Scroll to Top