Հարցաթերթիկի էլեկտրոնային ձևաչափով լրացման ենթակա տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ։
Հարցաթերթիկը բաղկացած է
- Անձնական տվյալներ,
- Կրթության, աշխատանքային փորձի վերաբերյալ տեղեկություններ,
- Փոխկապակցված պաշտոնատար անձանց վերաբերյալ տեղեկություններ,
- Քրեական, վարչական, կարգապահական պատասխանատվության վերաբերյալ տեղեկություններ,
- Գույքային դրություն բաժիններից։
Հարցաթերթիկն անհրաժեշտ է լրացնել հետևյալ կերպ
1․ Յուրաքանչյուր բաժնի հարցերի դաշտում՝ ձախ կողմում, գտնվող «ավելացնել» կոճակի միջոցով ավելացնել նոր սյուն և լրացնել Ձեզ վերաբերելի հարցի պատասխանը։ Մի քանի պատասխանի առկայության դեպքում նույն կոճակի միջոցով կարող եք համապատասխանաբար ավելացնել մի քանի սյուն։ Նույն սկզբունքով պատասխանը սխալ լինելու դեպքում կամ հեռացնելու համար անհրաժեշտ է սեղմել «ջնջել» կոճակը։
2․Այն հարցերը, որոնք Ձեզ վերաբերելի չեն կամ Դուք այդ հարցերի պատասխանները չունեք, պետք չէ սյուն ավելացնել կամ ինչ-որ բան լրացնել։ Այդ հատվածները խնդրում ենք թողնել առանց լրացնելու։
3․ Հարցաթերթիկն ամբողջությամբ լրացնելուց հետո անրաժեշտ է սեղմել «ստուգել լրացման ամբողջականությունը» կոճակը։ Նոր բացվող պատուհանը Ձեզ կհուշի և կարմիրով կընդգծի այն հարցերը, որոնք չեն լրացվել։ Դուք կարող եք ետ վերադառնալ համապատասխան բաժնի համապատասխան հարցին և շտկել բացթողումը կամ լրացնել չլրացված դաշտը։
4․Հարցաթերթիկը լրացնելուց, տվյալների և լրացման ենթակա դաշտերի ամբողջականությունը ստուգելուց հետո անհրաժեշտ է սեղմել «Արտահանել PDF» կոճակը։
5․Համակարգն ավտոմատ կերպով ամբողջականացնում է Ձեր լրացրած հարցերի պատասխանները PDF ձևաչափով, անհրաժեշտ է այդ տարբերակը տպել, ստորագրել յուրաքանչյուր էջի տակ և տպված տարբերակը ներկայացնել իրավասու մարմին:
Ամբողջականացված PDF փաստաթղթում տառաչափը հնարավոր է ավելի փոքր լինի՝ կախված լրացված դաշտերի քանակից։ Դուք այդ ձևաչափը ինքնուրույն փոխելու կարիք չունեք, անհրաժեշտ է ստորագրել հենց այդ տարբերակի վրա, քանի որ տվյալները ստացվում են նաև էլեկտրոնային տարբերակով։
Լրացված հարցաթերթիկի էլեկտրոնային տարբերակը Excel ձևաչափով պահպանվում է Ձեր համակարգչում, անհրաժեշտ է այն էլեկտրոնային փոստով ուղարկել integrity@cpcarmenia.am էլեկտրոնային հասցեին:
Հարցաթերթիկի լրացման հետ կապված հարցերի դեպքում զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով հետևյալ հեռախոսահամարնով՝ 012 77 77 28 կամ ուղարկել նամակ info@cpcarmenia.am հասցեին։