Հարգելի՛ հայտարարատուներ,
«Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի համաձայն՝ կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմինների անդամները (այսուհետ՝ Կուսակցության ղեկավար մարմնի անդամներ) պետք է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնեն 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը, ինչպես նաև 2022 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոն ստանձնելու կամ դադարեցնելու դեպքում՝ համապատասխան հայտարարագրերը:
Կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի անդամները, իսկ այլ ղեկավար մարմինների դեպքում՝ այդ մարմնի անդամներն ազատվում են սույն հոդվածով նախատեսված հայտարարագիր ներկայացնելու պարտականությունից, եթե «Հանրային ծառայության մասին» օրենքի 34-րդ հոդվածի իմաստով հանդիսանում են հայտարարատու պաշտոնատար անձ։
Ելնելով հայտարարագրման էլեկտրոնային համակարգի վերափոխումներով պայմանավորված տեխնիկական խնդիրներից՝ տեղեկացնում ենք, որ 2022 թվականի հուլիսի 8-ից համակարգը հասանելի է լրացման համար, ուստի առաջարկում ենք մինչև 2022 թվականի օգոստոսի 8-ը ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված օգտանվամբ և գաղտնաբառով մուտք գործել համակարգ, լրացնել պահանջվող տեղեկությունները և հանձնել հայտարարագիրը: Համակարգը հասանելի է հետևյալ հղումով։
Հայտարարագիրը լրացնելու համար կարող եք օգտվել տեխնիկական լրացման ուղեցույցից:
Տեխնիկական հարցերի կամ այլ խնդիրների դեպքում խնդրում ենք զանգահարել 012777719, 012777721 հեռախոսահամարներով կամ գրել նամակ info@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։