Հարգելի՛ հայտարարատուներ,
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրազեկում է, որ Ազգային ժողովի կողմից քննարկվող՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները, որի շրջանակում նախատեսվում է Պետական եկամուտների կոմիտե ներկայացվող հայտարարագրերի վերջնաժամկետը երկարաձգել, որևէ առնչություն չունի պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների, ինչպես նաև կուսակցությունների ղեկավար մարմնի անդամների կողմից ԿԿՀ ներկայացվող՝ գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետների հետ:
ԿԿՀ ներկայացվող հայտարարագրերի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով և 2024 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը 2025 թվականի մայիսի 31-ն է: