Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետով պայմանավորված՝ հեռախոսազանգերի միջոցով մինչև մայիսի 31-ը հայտարարատուներին աջակցություն կտրամադրվի նաև ոչ աշխատանքային օրերին՝ հետևյալ գրաֆիկով.
2024 թվականի մայիսի 18-ին և 19-ին՝ ժամը 09։00-18։00-ն,
2024 թվականի մայիսի 25-ին և 26-ին՝ ժամը 09։00-18։00-ն։
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2024 թվականի մայիսի 31-ին հեռախոսազանգերը կսպասարկվեն մինչև 20։00-ն։
Ստացվող մեծաթիվ զանգերով պայմանավորված՝ հեռախոսազանգով կապ հաստատելու հնարավոր դժվարությունների դեպքում կարող եք հարցերն ուղարկել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնի միջոցով կամ ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։