Հարգելի՛ հայտարարատուներ,
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2024 թվականի մայիսի 31-ը:
Հայտարարագրերը ներկայացնելու համար անհրաժեշտ է հայտարարագրման էլեկտրոնային համակարգում (այսուհետ՝ Համակարգ) գրանցված Ձեր էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված մուտքանվան ու գաղտնաբառի միջոցով մուտք գործել սույն հղումով, լրացնել և հանձնել հայտարարագիրը:
Եթե չեք ստացել Համակարգ մուտք գործելու համար օգտանուն և գաղտնաբառ կամ չի հաջողվում մուտք գործել Համակարգ, անհրաժեշտ է Ձեր տվյալները լրացնել սույն հղումով:
Հանձնաժողովում հայտարարատուներին պատշաճ աջակցության ցուցաբերելու նպատակով գործում են 012-77-77-19 և 012-77-77-21 հեռախոսահամարները: Ստացվող մեծաթիվ զանգերով պայմանավորված՝ հեռախոսազանգով կապ հաստատելու հնարավոր դժվարությունների դեպքում կարող եք հարցերն ուղարկել հայտարարագրման էլեկտրոնային համակարգի «Օգնություն» բաժնի միջոցով կամ ուղարկել contact@cpcarmenia.am էլեկտրոնային փոստի հասցեին։
Միաժամանակ, տեղեկացնում ենք, որ Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի չափահաս անդամները նույնպես ունեն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։
Հայտարարատու պաշտոնատար անձի ընտանիքի անդամներն են նրա
- ամուսինը,
- անչափահաս զավակը (այդ թվում՝ որդեգրված),
- հայտարարատու պաշտոնատար անձի խնամակալության կամ հոգաբարձության տակ գտնվող անձը,
- հայտարարատու պաշտոնատար անձի հետ համատեղ բնակվող յուրաքանչյուր չափահաս անձ,
Ընդ որում, համատեղ բնակվող է համարվում պաշտոնն ստանձնելու կամ դադարեցնելու օրվան նախորդող կամ հայտարարագրման տարվա ընթացքում 183 և ավելի օր հայտարարատուի հետ բնակվող անձը:
Հարկ է նշել, որ Հայտարարագիր չներկայացնելը կարող է առաջացնել վարչական պատասխանատվություն, իսկ դրանից հետո՝ 30-օրվա ընթացքում չներկայացնելը՝ քրեական պատասխանատվություն: