Ի գիտություն հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց

Հիշեցնում ենք, որ 2021 թվականի տարեկան հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը 2022 թվականի մայիսի 31-ն է:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և հայտարարագրման էլեկտրոնային համակարգն այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հանձնաժողովը սպասարկելու է միայն տեխնիկական խնդիրների՝ համակարգ մուտք գործելու, գաղտնաբառի փոփոխության, արգելափակաման, վերաբերյալ հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների հարցումները և նոր գաղտնաբառի հայտերը:

Հայտարարգրերի լրացման վերաբերյալ այլ հարցերի համար առաջարկում ենք օգտվել cpcarmenia.am կայքում տեղադրված հայտարարագրի լրացման ուղեցույցից, կայքի հաճախ տրվող հարցեր բաժնից ինչպես նաև Հանձնաժողովի յութուբյան էջում տեղադրված տեսանյութերից:

Scroll to Top