Դեկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում հյուրընկալվել են Հրազդանի N1 ավագ դպրոցի Հակակոռուպցիոն ակումբի աշակերտները, ովքեր իրենց ակտիվ մասնակցությունն են ունենում հակակոռուպցիոն ծրագրերի մշակման և իրականացման գործընթացներում՝ նպաստելով երիտասարդների շրջանում հակակոռուպցիոն արժեքների տարածմանը։
Հանդիպման ընթացքում աշակերտներին ողջունել է Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը, ով մասնակիցներին ներկայացրել է Հանձնաժողովի գործառույթների և լիազորությունների շրջանակն ու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ մեթոդները:
Մասնակիցները ծանոթացել են նաև «Կոռուպցիա» հասկացությանը, դրսևորումներին, դրա բացասական հետևանքներին, ինչպես նաև հաշվետվողականության և թափանցիկության ապահովման ընթացակարգերին: Կազմակերպվել են նաև թեմատիկ քննարկումներ, որոնց ընթացքում աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրացնելու իրենց հետաքրքրող հարցերը։
Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել Հակակոռուպցիոն ակումբի ծրագրի շրջանակներում հետագայում ևս կազմակերպել համանման հանդիպում:







