Հրապարակվել է ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը

Հրապարակվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հակակոռուպցիոն ցանցի 24-րդ լիագումար նիստում հաստատված ՏՀԶԿ հակակոռուպցիոն ցանցի Ստամբուլյան գործողությունների ծրագրի՝ Հայաստանի գնահատման հինգերորդ փուլի շրջանակում առաջընթացի զեկույցը, որտեղ գնահատվել է վերջին տարիներին հակակոռուպցիոն հանձնառությունների իրականացման ընթացքը:

Կատարված բարեփոխումների արդյունքում, ըստ զեկույցի, 2022 թվականից ի վեր Հայաստանը պահպանել է հակակոռուպցիոն բարեփոխումների դրական դինամիկան, որն արտացոլվել է օրենսդրական բարեփոխումներով՝ միջազգային ստանդարտների և լավագույն փորձի համապատասխանությամբ։

Երկիրը հակակոռուպցիոն արդյունավետության աճ է ցուցաբերել ինը արդյունքային ոլորտներից վեցում՝ ներառյալ հակակոռուպցիոն քաղաքականության, գույքի և եկամուտների հայտարարագրման, ազդարարների պաշտպանության ապահովման, գործարար բարեվարքության, պետական գնումների ոլորտում բարեվարքության ամրապնդման և կոռուպցիոն հանցագործությունների քննության ոլորտներում։

Զեկույցին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://shorturl.at/lZyy1:

 

Scroll to Top