Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ գործարկվել է կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ռեեստրը, որը նախատեսված է ապահովելու կուսակցությունների ֆինանսական թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Ռեեստրը օգտատերերին հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն կուսակցությունների ֆինանսական միջոցների աղբյուրների և ծախսերի, ինչպես նաև գույքի մասին։
Օգտատերերը կարող են որոնում կատարել ինչպես կուսակցության անվանման, այնպես էլ կուսակցության ղեկավար կազմի անդամների տվյալների և հաշվետվության տարեթվի միջոցով: Հնարավոր է նաև հաշվետվությունների արտահանումը մի շարք ֆորմատներով։
Ռեեստրը հասանելի է Հանձնաժողովի պաշտոնական կայքում առանձնացված՝ Հանձնաժողովի կողմից վարվող «ՌԵԵՍՏՐԵՐ» բաժնում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հրապարակվել են նաև կուսակցությունների տարեկան հաշվետվությունների աուդիտորական եզրակացությունները, որոնց կարող եք ծանոթանալ սույն հղումով:
Համակարգը գործարկվել է ԱՅ ԷՖ Ի ԷՍ-ի հայաստանյան մասնաճյուղի (IFES) և Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ: