Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) Հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը փետրվարի 5-ին Առաջին լրատվական ալիքին ներկայացրել է մեկ տարի առաջ ներդրված հայտարարագրման էլեկտրոնային համակարգի առավելությունները: Նոր գործիքակազմի շնորհիվ էապես նվազեցվել է սխալ հայտարարագիր ներկայացնելու հավանականությունը, ապահովվել է փոխգործելիությունը պետական մարմինների շտեմարանների և հայտարարագրերի միջև. «2023 թվականի ընթացքում օրենքով սահմանված ժամկետում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող, սակայն համապատասխան հայտարարագրերը չներկայացրած 500-ից ավելի հայտարարատուների Հանձնաժողովը ուղարկել է գրավոր ծանուցումներ, որոնց արդյունքում մեծամասամբ ներկայացվել են բացակայող հայտարարագրերը և թվով 20 հայտարարատուների մասով Հանձնաժողովն իրականացրել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ:
Նոր համակարգի ներդրման արդյունքում աննախադեպ արդյունք է գրանցվել, 2023 թվականին տարեկան հայտարարագրերը չեն ներկայացրել թվով 5 պաշտոնատար անձինք, որոնց վերաբերյալ համապատասխան գործողություններ են իրականացվել»:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/uvL15: