«Հայտարարագրման գործընթացը» խորագրով եռօրյա սեմինար՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ

Մարտի 28-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախաձեռնությամբ մեկնարկել է «Հայտարարագրման գործընթացը» խորագրով եռօրյա սեմինար:

Հայտարարատուների հետ տարվող աշխատանքները կանոնակարգելու, համակարգելու նպատակով տարբեր գերատեսչություններից նշանակվել են հայտարարագրման գործընթացի խորհրդատուներ:

Առաջին դասընթաց-քննարկմանը մասնակցել է 20 խորհրդատու՝ տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ քննչական կոմիտեից, Պետական վերահսկողական ծառայությունից, ՀՀ ոստիկանությունից, Կադաստրի կոմիտեից, Պետական եկամուտների կոմիտեից, Վիճակագրական կոմիտեից, Քաղաքաշինության կոմիտեից և ԲԸՏՄ-ից, ԱԱՏՄ-ից, ՍԱՏՄ-ից, ԿՏՄ-ից և ՔՏՀԱ տեսչական մարմնից:

Որպես բանախոսներ հանդես են եկել Հանձնաժողովի անդամ Արամայիս Փաշինյանը և հայտարարագրերի վերլուծության վարչության պետ Կարեն Հակոբյանը:

Սեմինարի ընթացքում ներկայացվել է հայտարարագրման գործընթացի հետ կապված բոլոր օրենսդրական կարգավորումները, ընթացակարգերը: Ձևանմուշի օրինակով ներկայացվել է հայտարարագրերի լրացման կարգը, առանձնահատկությունները, հայտարարագրեր չներկայացնելու դեպքում՝ վարչական պատասխանատվությունը:

Հանդիպման ավարտին բանախոսներն անդրադարձել են խորհրդատուների հնչեցրած հարցերին, որոնց տրվել են պատասխաններ:

Scroll to Top