2023 թվականի մարտի 29-ին Հանձնաժողովում մեկնարկեցին հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնած աշխատանքային քննարկումները, որոնց մասնակցեցին նախապես գրանցված շահագրգիռ անձինք տարբեր գերատեսչություններից և համայնքապետարաններից:
Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվեցին հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները, հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հնչեցին հարցադրումներ, որոնց տրվեցին սպառիչ պատասխաններ:
Հանդիպման ավարտին մասնակիցները շեշտեցին աշխատանքային քննարկումների կարևորությունը, համայնքների ներկայացուցիչները առաջարկեցին նմանատիպ աշխատանքային քննարկումներ հաճախակի կազմակերպել հատկապես մարզերում:
Հարկ է նշել, որ աշխատանքային քննարկումները լինելու են շարունակական և շահագրգիռ անձինք կարող են դեռևս գրանցվել մարտի 30-ին ու 31-ին կայանալիք աշխատանքային քննարկումներին մասնակցելու համար:
Գրանցման հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ http://bitly.ws/BSoW :
Միաժամանակ հիշեցնում ենք, որ Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: