Հանձնաժողովը հայտարարագրերի լրացման աջակցության նպատակով նախաձեռնել է աշխատանքային քննարկումներ, որոնց մասնակցել կարող են շահագրգիռ բոլոր անձինք:
Աշխատանքային քննարկման ժամանակ ներկայացվելու են հայտարարագրման նոր էլեկտրոնային համակարգը, հայտարարագրերի լրացման և ներկայացման կարգն ու ժամկետները:
Աշխատանքային քննարկումները տեղի են ունենալու Հանձնաժողովի վարչական շենքում (ք.Երևան, Կորյունի 15), լինելու են շարունակական և կայանալու են նշված օրը և ժամին մասնակցությունը հաստատած առնվազն 15 անձի գրանցման դեպքում: Գրանցման հայտը հասանելի է հետևյալ հղումով՝ http://bitly.ws/BSoW :
Միաժամանակ, Հանձնաժողովը հայտնում է իր պատրաստակամությունը խմբային հայտեր ներկայացրած գերատեսչությունների հայտարարատուների հետ, ըստ անհրաժեշտության, առանձին աշխատանքային քննարկումներ կազմակերպելու համար: