Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տեղեկացնում է, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրերը հասանելի են հայտարարագրման էլեկտրոնային համակարգում լրացնելու և ներկայացնելու համար:
Նշված հայտարարագրերը ներկայացնելու պարտականություն ունեցող հայտարարատուները (պաշտոնատար անձ և ընտանիքի ադամ) իրենց կողմից տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեին Համակարգի կողմից փուլային եղանակով կստանան ինքնաշխատ ծանուցում Համակարգ մուտք գործելու համար անհրաժեշտ ցուցումներով:
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծանուցումներ ստանալու են այն հայտարարատուները, ում անձնական տվյալներում գրանցված է չկրկնվող և վավեր էլեկտրոնային փոստի հասցե:
Ծանուցումներ չեն ստանալու այն հայտարարատուները, ում անձնական տվյալներում նշված էլեկտրոնային փոստի հասցեն գրանցված է նաև մեկ այլ հայտարարատուի անձնական տվյալներում:
Հաշվի առնելով Հանձնաժողովի սահմանափակ ռեսուրսները՝ Համակարգում անճշտություններ կամ տեխնիկական խնդիրներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք դիմել ձեր գերատեսչության խորհրդատուին, ով կհավաքագրի բոլոր տվյալները և կենտրոնացված եղանակով կներկայացնի Հանձնաժողով:
Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք հետևել Հանձնաժողովի պաշտոնական կայքի (www.cpcarmenia.am) և ֆեյսբուքյան էջի (CPC Armenia/Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով) միջոցով տարածվող հաղորդագրություններին։